Բողոքի երթը շարունակվում է
Հասարակություն
Հարսնաքար համալիրում Նեմեց Ռուբոյի թիկնազորի կողմից դաժան ծեծի հետևանքով զոհված ՀՀ քաղաքացի, բուժծառայության մայոր Վահե Ավետյանի հուղարկավորությունից հետո մարդկանց մի մեծ բազմություն որոշեց բողոքի երթով շարժվել դեպի դատախազություն։
Ինչպես հաղորդում է Լուրեր.com-ի թղթակիցը, երթի մասնակիցները քիչ առաջ ընդհարում են ունեցել ոստիկանների հետ, մայթեզրից դուրս գալու պատճառով:
Այս պահին բողոքի երթը շարունակվում է: Մասնակիցները՝ մոտ 300 հոգի Զեյթունից շարժվում են դեպի Կոմիտաս: Երթը հասել է Կոմիտասի շուկա։
Նշենք, որ այն մեկնարկել է Դրոյի 83 հասցեից։
Երթուղին՝ Կոմիտաս - Բաղրամյան պողոտա, Մաշտոցի պողոտա - Հրապարակ - Դատախազության շենք։
Բոլոր մտահոգ և սրտացավ քաղաքացիներին կոչ ենք անում միանալ երթին՝ ի նշան բողոքի Հայաստանում տիրող ամենաթողության և սանձարձակ անօրինության դեմ։
Անտարբերը հանցագործի հանցակիցն է։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը