Թուրքիան միանգամից վեց կործանիչ է օդ բարձրացրել սիրիական պոտենցիալ սպառնալիքը կանխելու համար
Մերձավոր Արևելք
Թուրքական օդուժը միաժամանակ F-16 տիպի կործանիչ է օդ բարձրացրել ի պատասխան Թուրքիայի սահմանին սիրիական բանակի կողմից օդ բարձրացրած ռազմական ուղղաթիռների։ Այդ մասին հաղորդում է Hurriyet Daily News–ը՝ հղում անելով թուրքական բանակի հրամանատարության տարածած հաղորդագրությանը։
Ըստ թուրքական բանակի հրամանատարության՝ սիրիական բանակի ուղղաթիռները Հաթայ նահանգից 3-4 կիլոմետր հեռավորության վրա են գտնվել՝ չխախտելով Թուրքիայի օդային սահմանը, ինչի պատճառով թուրքական օդուժը երեք անգամ օդ է բարձրացրել կործանիչներ։
Հունիսին, սիրիական օդուժը վերացրել էր թուրքական բանակին պատկանող F-16 տիպի կործանիչը։ Պաշտոնական Անկարան հայտարարել է իր կործանիչը վերացվել է միջազգային օդային տարածքում։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ