Ռուս հետախույզները Հայաստանում ալպինիզմի հմտություններն են յուրացնում
Ռուսաստան
Հայաստանում տեղակայված ռուսական ռազմակայանի հետախույզները Փամբակ ուսումնական կենտրոնում սկսել են ուսումնագործնական պարապմունքները,- հաղորդում է Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը:
Ուսումնառությունն անցկացվում է հատուկ մշակված ծրագրով, որը, բացի մարտավարության ու ժամանակակից զենքի տիրապետման պարապմունքներից, ներառում է նաև ալպինիստական պատրաստություն: Ընթացիկ ուսումնական ժամանակամիջոցում հետախույզներին լեռնային պատրաստություն անցնելու համար 60 ուսումնական ժամ է հատկացվել:
Կանցկացվեն ալպինիստական հանգույցներ կապելու հատուկ պարապմունքներ: Պարապմունքների ավարտին հետախույզներից յուրաքանչյուրն ավելի քան 10 հանգույց կկարողանա կապել:
Բացի այդ, հետախույզների դարանակալման, որոնման ու պայմանական հակառակորդի տարածքում դիտորդական կետեր նշանակելու գործողություններ կմշակվեն:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)