Բարի ավանդույթները շարունակվում են
Գիտություն և Մշակույթ
Թբիլիսիում ստեղծված «Հայարտուն» գրական հասարակական կազմակերպությունն այսօր իննսուն տարեկան է: Նրա ակունքներում հայ ազգային մեծ բանաստեղծ Հովհաննես Թումանյանն է, անվանի վիպասան Դերենիկ Դեմիրճյանը, մեծ երգահան Ռոմանոս Մելիքյանը, նկարիչ Գիգի Շարբաբչյանը: Այսօր ավանդական «Հայարտուն»-ից իննսուն տարի անց, վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն Եպիսկոպոս Միրզախանյանի ջանքերով և երկրի հայ հասարակական կազմակերպությունների աջակցությամբ հիմնադրվել է նոր «Հայարտուն»:
Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցու բակում է գտնվում այն, որի կառուցման ծախսերը հոգացել է նախկին թբիլիսցի Սարգիսովը, վիրահայոց մի շարք գործարարներ /Սանոսյան, Աղեկյան…/:
Հոկտեմբերի ութին՝ Թարգմանչաց տոնի օրը, բացվեցին «Հայարտան» աշխատանքային սրահները: Ձեռամբ վիրահայոց թեմի առաջնորդի օրհնվեց շենքը: Հարմարավետ այս շենքում Թբիլիսիի հայ մանուկները կստանան հայեցի կրթություն ու դաստիարակություն: Կգործեն երաժշտական, գեղարվեստի խմբակներ, ՎՀԳ «Վերնատուն» միությունը, այլևայլ համույթներ ու խմբակներ:
Շենքը հագեցված է դահլիճով, աշխատանքային սենյակներով ու սրահներոով: Ավանդական Հայարտունը վերականգնվել է Վրաստանում հայ գրականության ու մշակույթի քարոզչության, մայր հայրենիքի հետ կրթական ու մշակութային կապերի ամրապնդման նպատակով:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում