Այց Շիրակի մարզ
Հասարակություն
ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը հունիսի 30-ին աշխատանքային այցով եղել է ՀՀ Շիրակի մարզում: Նախարարն այցելել է Գյումրու նորակառույց բժշկական կենտրոն, ծանոթացել իրականացված շինարարական աշխատանքներին, հաստատության տեխնիկական հագեցվածությանը:
Նշենք, որ Գյումրու բժշկական կենտրոնը կառուցվել է «Առողջապահական համակարգի արդիականացում» երկրորդ վարկային ծրագրի շրջանակներում:
Դերենիկ Դումանյանը գոհունակությամբ նշել է, որ շինարարական աշխատանքներն իրականացվել են բարձր որակով և սրտացավությամբ, համոզմունք հայտնել, որ նոր բժշկական կենտրոնի շահագործումն էապես կբարելավի մարզի բնակչության բժշկական օգնության և սպասարկման արդյունավետությունը, որակն ու մատչելիությունը:
Այնուհետև, ՀՀ առողջապահության նախարարն այցելել է Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոց, որտեղ հանդիպել է Շիրակի մարզի առողջապահության ոլորտի բուժհաստատությունների ղեկավար անձնակազմին: Հանդիպման ընթացքում քննարկվել են մարզի առողջապահության ոլորտում առկա խնդիրները և լուծման ուղիները, բժշկական հաստատությունների կադրային հագեցվածությունը: Նախարարն անդրադարձել է նաև բուժօգնության մատչելիությանն առնչվող և բուժանձնակազմի սոցիալական վիճակի բարելավմանն ուղղված հարցերին:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը