Անդրանիկ Քոչարյանը հրաժարվեց մեկնաբանել «Հարսնաքարի» միջադեպը
Հասարակություն
Մարտի մեկի գործով փաստահավաք խմբի նախկին անդամ Անդրանիկ Քոչարյանը Լուրեր.com–ի հետ զրույցում հրաժարվեց կարծիք հայտնել «Հարսնաքար»–ում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ։
Նշենք, որ դեռևս երկու օր առաջ Լուրեր.com–ը զրուցել էր Քոչարյանի հետ, ով հրաժարվել էր հեռախոսով պատասխանել հարցերին՝ նշելով, որ ինքը հեռախոսով հարցազրույցներ չի տալիս։
Լուրեր.com–ն այսօր ևս կապ հաստատեց Քոչարյանի հետ՝ առաջարկելով հանդիպել, կամ էլ. փոստի միջոցով պատասխանել հարցերին։ Անդրանիկ Քոչարյանը նախ ցանկություն հայտնեց ծանոթանալ հարցերի թեմային: Տեղեկանալով, որ դրանք վերաբերում են «Հարսնաքար» ռեստորանային համալիրի միջադեպին՝ հրաժարվեց հարցազրույցից։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը