Հետախուզման մեջ գտնվող վտանգավոր հանցագործը ձերբակալվել է Վոլգոգրադում
Ռուսաստան
Վոլգոգրադի մարզի Վորոշիլովի շրջանի ոստիկանությունը ձերբակալել է Հայաստանում և Գերմանիայում հետախուզման մեջ գտնվող վտանգավոր հանցագործին։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ՌԴ ՆԳՆ հաղորդագրությանը։
Անդրանիկ Երեմյանը մոտ 10 տարի միջազգային հետախուզման մեջ է։ Նա 2003–ին հայտնվել է Ինտերպոլի կարմիր անկյունում (Red Notice)՝ Հայաստանում երեք մարդու սպանության մեղադրանքով, իսկ Գերմանիայի ոստիկանությունը նրա նկատմամբ հետախուզում էր հայտարարել գումարի դիմաց մարդ առևանգելու մեղադրանքով։
Նրա բնակարանի խուզարկության ընթացքում հայտնաբերվել է ատրճանակ իր խլացուցիչով, վեց պարկուճ, ինչպես նաև մի քանի կեղծ անձնագիր։


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)