Statoil-ը հայտնաբերել է գազի պաշարներ Հյուսիսային ծովում
Աշխարհ
Նորվեգական Statoil և ֆրանսիական Total-ը հայտնաբերել են 200 միլիոն բարել նավթին համարժեք գազի պաշարներ։ Այդ մասին մամլո հաղորդագրությամբ տեղեկացնում է Statoil-ը։ Վառելիքի պաշարները հայտնաբերվել են Հյուսիսային ծովի նորվեգական հատվածում՝ 20կմ հյուսիս, նավթագազային էկոֆիսկ դաշտից, King Lear-ի մերձակայքում։ King Lear-ը մշակելու համար Statoil-ին պատկանում է լիցենզիայի 77,8 տոկոսը։
Հայտնաբերված պաշարը Statoil-ի ութերորդ խոշորագույն ահայտնագործությունն է վերջին 15 ամսվա ընթացքում։ Այս տարի հունվարին նորվեգացիները հայտնաբերել են գազի և նավթի դաշտ Բարենցի ծովում, որի պաշարները գնահատվել են 300 միլիոն նավթին համարժեք բարել։ Փետրվարի վերջին Statoil-ը իր գործընկերների հետ համատեղ (բրազիլական Petrobras և իսպանա-չինական Repsol Sinopec) հայտնաբերել է նավթի դաշտ բրազիլական շելֆում։ Միաժամանակ նորվեգական նավթի հսկան հայտնաբերել է Զաֆարանի խոշոր գազի դաշտը Տանզանիայի շելֆում։ Նրա պաշարները գնահատել են 141,5 միլիարդ խորանարդ մետր, իսկ հետո բարձացվել է 170 միլիարդ խորանարդ մետրով։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ