Այսօրվա երթն ավարտվեց, իսկ հաջորդի մեկնարկը տրված է
Հասարակություն
«Հարսնաքար» ռեստորանային համալիրում դաժան ծեծի հետևանքով զոհված ՀՀ քաղաքացի, բուժծառայության մայոր Վահե Ավետյանի հուղարկավորությունից հետո մարդկանց մի մեծ բազմություն բողոքի երթով հասավ մինչև Դատախազություն։
Երթը մեկնարկել էր Դրոյի 83 հասցեից, շարունակվել մինչև Կոմիտասի շուկա, այնուհետև Բաղրամյան փողոցում՝ նախագահի նստավայրի մոտ մի փոքր դադար առնելուց հետո Ազատության հրապարակով, Հյուսիսային պողոտայով և Հանրապետության հրապարակով հասել մինչև Դատախազություն։
Երթին մասնակցում էին ինչպես քաղաքական գործիչներ, այնպես էլ մտավորականներ, ակտիվիստներ և սրտացավ մարդիկ, ովքեր մեծ ցավ էին ապրել տեղի ունեցած ոճրագործությունից։ Մասնակիցները բղավում էին, պահանջում արդար դատավարություն և կոչ անում բոլորին՝ լինել հետևողական, քանի որ ամեն պահ իրենցից յուրաքանչյուրը կարող էր լինել Վահեի փոխարեն։ Այս ամենաթողության, ագրեսիայի պայմաններում ապահովության մասին խոսելն ավելորդ է։ Դատախազության մոտ ավարտելով երթը՝ խմբի ակտիվիստները հաջորդ հանդիպման օր նշանակեցին հուլիսի 4-ը, վայր՝ ԱԺ-ի դիմաց։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը