Մենք պետք է բարձրացնենք մեր բողոքի ձայնը. Նաիրա Զոհրաբյան
Հասարակություն
«Նման դեպքերը երբեք չպետք է կրկնվեն, մենք պետք է բարձրացնենք մեր բողոքի ձայնը»,- այս մասին Հարսնաքար ռեստորանում դաժան ծեծի ենթարկված Վահե Ավետյանի հուղարկավորության ընթացքում լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: Վերջինիս խոսքերով՝ այն, ինչ եղել է, սարսափելի է: «Ես չեմ հասկանում, թե ինչպես հայ մարդը կարող է լինել այդքան գազան և սպանել մարդուն՝ առանց ոչ մի պատճառի: Մենք բոլորս պետք է հետամուտ լինենք, որպեսզի մեղավորները պատժվեն»,- նշեց Զոհրաբյանը:
Հարցին, թե արդյոք Ռուբեն Հայրապետյանը մեղավոր է, Զոհրաբյանը պատասխանեց, որ եթե հետաքննությունը պարզի մեղավոր է՝ կպատժվի:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը