Կալինինգրադում ռադիոլոկացիոն կայան կկառուցվի
Ռուսաստան
Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևն երկրի պաշտպանության նախարարությանը հանձնարարել է Կալինինգրադում կառուցել արագ արձագանքման ռադիոլոկացիոն կայան։
«Ես Պաշտպանության նախարարությանը հանձնարարել եմ նախագիծ ներկայացնել՝ Կալինինգրադում արագ արձագանքման ռադիոլոկացիոն կայան կառուցելու համար», - ասել է Մեդվեդեւն Եվրոպայում ՆԱՏՕ–ի կողմից ՀՕՊ համակարգերի տեղակայման ֆոնին։ Նախագահ Մեդվեդևը հայտարարել է, որ ՆԱՏՕ–ի կողմից Եվրոպայում ՀՕՊ համակարգերի տեղադրման մտադրությունների ֆոնին Ռուսաստանն իրեն իրավունք է վերապահում հրաժարվել զինաթափման ու սպառազինությունների վերահսկողության հետագա քայլերից։ Հաղորդում է «Ռիա Նովոստի» լրատվական գործակալությունը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)