«Ժողովուրդ». Ս. Սարգսյանն իր ծննդյան օրը համեստ միջոցառում է անցկացրել կառավարական իր ամառանոցում
Հայկական Մամուլ
Հունիսի 30-ին Սերժ Սարգսյանը դարձավ 58 տարեկան: Ըստ իշխանական շրջանակներից հաղորդվող տեղեկությունների` նա իր ծննդյան օրը չի նշել, քանի որ նախորդ օրը մահացել է «Հարսնաքար»-ում դաժան ծեծի ենթարկված ռազմական բժիշկ Վահե Ավետյանը: Նշվում էր, որ միայն այդ պատճառով Ս. Սարգսյանը հրաժարվել է շքեղ միջոցառում անցկացնել:
«Ժողովուրդ»-ի տեղեկությունների համաձայն` Ս. Սարգսյանը, այնուամենայնիվ, փոքրիկ, համեստ միջոցառում անցկացրել է կառավարական իր ամառանոցում մտերիմ շրջապատի հետ: Այնտեղ են եղել հայտնի գործարար, Սարգսյանի հետ քավորսանիկական կապեր ունեցող Բարսեղ Բեգլարյանը (Ֆլեշ Բարսեղը), ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը և այլք: Ներկաները շնորհավորել են Սարգսյանին ու հեռացել:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ