«Հայկական Ժամանակ». Վարչապետը պարգևներ է շնորհել դատախազության կարկառուն ներկայացուցիչներին
Հայկական Մամուլ
Դատախազության օրվա առթիվ ՀՀ վարչապետը երեկ պարգևներ է շնորհել դատախազության կարկառուն ներկայացուցիչներին: Նրա հրամանով պարգևատրվել են ՀՀ գլխավոր դատախազության ավագ դատախազ Արմեն Եսայանը, ընդհանուր բնույթի հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալ Հակոբ Մարտիրոսյանը, կոռուպցիայի և կազմակերպված հանցագործությունների գործերով վարչության դատախազ Լիլիթ Թադևոսյանը, Գեղարքունիքի մարզի դատախազության ավագ դատախազ Էդուարդ Հարությունյանը:
«ՀԺ»–ն նշում է, որ Լիլիթ Թադևոսյանը 7-ի գործով դատախազն էր, նաև նախկին զինդատախազ Գագիկ Զհանգիրյանի վերաբերյալ գործով դատախազն է եղել: Թադևոսյանը դատախազ Զելիմ Թադևոսյանի դուստրն է, Ջհանգիրյանին դատարանի դահլիճում մեղադրանք ներկայացնելուց հետո սկսել էր հոնգուր-հոնգուր լաց լինել, հավանաբար վստահ լինելով, որ մեղադրանքն «արդար է»: Իսկ ահա Հակոբ Սարտիրոսյանը Հայ ազգային կոնգրեսի չորս ակտիվիստների գործով դատախազն է, որը հուլիսի 11-ին դատարանում պետք է երիտասարդների համար ազատազրկում պահանջի: Փաստորեն, այս դատախազներն իսկապես արժանավոր են:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ