«Ժողովուրդ». ՀՀԿ-ում անհարմար իրավիճակ է
Հայկական Մամուլ
Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների`առաջիկայում լույս չի տեսնելու Հայաստանի հանրապետական կուսակցության «Հանրապետական» ամսագիրը: Կուսակցությունում հակված են կարծել, որ այն անիմաստ ծախս է:
ՀՀԿ փոխնախագահ Մուշեղ Լալայանը թերթի հետ զրույցում մասամբ հաստատել է այս տեղեկությունները` հայտնելով, որ ամսագիրն իսկապես չի հրապարակվում, բայց դա ժամանակավոր բնույթ ունի: Պատճառն այն է, որ ՀՀԿ շենքում կտուրի հրդեհից հետո մինչ օրս վերանորոգման աշխատանքներ են տարվում: Այսինքն` ամսագրի համար ՀՀԿ-ում սենյակ չեն կարողացել տրամադրել: Ավելին, այս օրերին ՀՀԿ երկրորդ հարկի աշխատասենյակների աշխատակիցները տեղափոխվել են առաջին հարկ: Մի խոսքով, ՀՀԿ-ում անհարմար իրավիճակ է:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ