«Չորրորդ ինքնիշխանություն». ՀՀ վարչապետը կարծիք է հայտնել, որ ՕԵԿ-ականներից «շառ» չկա
Հայկական Մամուլ
Ըստ «ՉԻ» աղբյուրների, օրերս ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը իր մոտ է կանչել նախարարներից մի քանիսին ու իրեն բնորոշ ոճով մի քանի խորհուրդ է տվել: Նախ նա խստիվ պահանջել է, որ իր կաբինետի ներկայացուցիչները շատ ուշադիր լինեն իրենց ղեկավարած կառույցներում գտնվող այլ կուսակցականների նկատմամբ, այնուհետև նշել է, որ տեղաշարժերի դեպքում լավ կլինի, որ առաջ քաշվեն ՕԵԿ-ական կադրերը:
Նույն լուրերի համաձայն, խոսվում է այն մասին, որ ՀՀ վարչապետը կարծիք է հայտնել, որ ՕԵԿ-ականներից «շառ» չկա, որ նրանք առաջիկա ամիսներին իրենց համար շատ գործ ունեն անելու և որ այս պահին ճիշտը նրանց «պրախոդ» տալն է: Իսկ որ ամենահետաքրքիրն է, ամենակարող վարչապետը պարոնայք նախարարներին չի զլացել «գլխի գցել», որ հիմա սադրանքների ու ինտրիգների ակտիվ ժամանակաշրջան է, և որ ինքը այսուհետ հարցը շատ խիստ է դնում, հնարավորինս քիչ շփվել ԶԼՄ-ների հետ՝ չընկնելով նրանց ծուղակր: Թերթը հավելում է, որ բարձրագույն ՀՀԿ-ականը այդ հանդիպման ընթացքում շատ կոնկրետ հասկացրել է, որ որոշ նախարարների վերջին ելույթները իրեն բնավ դուր չեն եկել:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ