«Հայկական Ժամանակ». Պարսից ծոցում պատերազմն անխուսափելի կլինի
Հայկական Մամուլ
Երեկ Իրանի խորհրդարանում քննարկվել է մի օրինագիծ, որով նախատեսվում է արգելել արաբական մի շարք երկրների տանկերի անցումը Հորմուսի նեղուցով: Փաստաթղթի ընդունման դեպքում Պարսից ծոցում պատերազմն անխուսափելի կլինի:
Ուշագրավ է, որ սրան զուգահեռ, երեկ Իրանը եռօրյա մասշտաբային զորավարժություններ է սկսել, որի ընթացքում փորձարկվելու են մոտ, միջին և մեծ հեռահարության հրթիռներ: Իրանի հարևան Սաուդյան Արաբիան և Արաբական Միացյալ էմիրությունները իրենց զինված ուժերը ռազմական պատրաստականության բարձր աստիճանի են բերել: Նույնն արել է Պարսից ծոցում տեղակայված ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի 5-րդ նավատորմը: Հորմուսի նեղուցի թեկուզև կարճատև փակումը կարող է հանգեցնել նավթի միջազգային գների շեշտակի աճի, ինչն էլ կարող է կաթվածահար անել համաշխարհային տնտեսությունը:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ