«Ժողովուրդ». Վարդգես Գասպարիին հրողն ու գետնին տապալողը Շմայսի թիկնապահն է
Հայկական Մամուլ
Հունիսի 21-ին Դեմիրճյան փողոցում գտնվող Աժ մուտքի մոտ ՀԱԿ ակտիվիստ Վարդգես Գասպարիին հրողն ու գետնին տապալողն Աժ պատգամավոր Առաքել Մովսիսյանի՝ Շմայսի թիկնապահն է, ում գոյությունը պատգամավորը հերքում է:
«Ժողովուրդ»-ը պարզել է, որ հաստլիկ այդ երիտասարդը Գագիկ Հենզելի Գեղամյանն է: Թերթը փորձել է իր տեղեկությունը ճշտել ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, որտեղից միայն հայտնել են, որ տվյալ անձի ինքնությունն արդեն պարզվել է, վերջինս հրավիրվել է բաժին և բացատրություն տվել: Իսկ հետաքննությունը դեռ շարունակվում է:
Թերթը հիշեցնում է, որ նշված օրն Աժ Դեմիրճյան մուտքի մոտ Գասպարին միայնակ ակցիա էր իրականացնում հունիսի 17-ին «Հարսնաքար»-ում ծեծի ենթարկված, սպանված ռազմական բժիշկ Վահե Ավետյանի համար: Եվ այդ ժամանակ Գասպարիին մոտեցավ ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանը և խլեց «Ռուբեն Հայրապետյան՝ մարդասպան» բովանդակությամբ պաստառը: Այնուհետև Գագիկ Գեղամյանը Գասպարիին տապալեց գետնին:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ