«Հրապարակ». ԵՄ նախագահի ելույթի նիստին Գագիկ Ծառուկյանը չի՞ մասնակցի
Հայկական Մամուլ
ԵՄ նախագահ Հերման Վան Ռոմպեյի՝ Աժ-ում ելույթի նիստին մասնակցելո՞ւ է արդյոք ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, ով խորհրդարանական ընտրություններից հետո այդպես էլ ոտք չի դրել Աժ՝ «խիստ զբաղված լինելու պատճառով»:
«Տեղյակ չենք»,- տեղեկացրել են ԲՀԿ-ից, ինչն էլ թարգմանաբար նշանակում էր՝ ոչ:
Ի դեպ, Ծառուկյանն առաջիկա օրերին, Բելառուսում բացվելիք կոնյակի գործարանին զուգահեռ, Հայաստանում, առավել ստույգ՝ Կաթնաղբյուրում կբացի ջրերի նոր գործարան: Սա Ծառուկյանի երկրորդ ջրի գործարանն է, մյուսը Բուլղարիայում է, որի գինն ի դեպ, ըստ իրենց ներկայացրած թվերի, գերազանցում է Ծառուկյանի՝ հարկային մարմիններ ներկայացրած հայտարարագիրը: Կաթնաղբյուրի գործարանը կապահովի 180-200 աշխատատեղ:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ