«Հայկական Ժամանակ».Հայկ Գևորգյանի նկատմամբ հարուցված քրգործը կարճվել է
Հայկական Մամուլ
Երեկ «Հժ» գլխավոր խմբագիր Հայկ Գևորգյանը ստացել է ՀՀ ոստիկանության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Ա. Ասատուրյանի որոշումը Գևորգյանի նկատմամբ հարուցված քրգործը կարճելու մասին:
Խոսքը վերաբերում է այս տարվա հունվարի 13-ի հայտնի «վրաերթին»: Քրգործը, քննիչի որոշմամբ, կարճվել է հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ: Թերթը նկատում է, որ սա բավականին «խորամանկ» որոշում է:
Խնդիրն այն է, որ գործը եթե հասնի դատարան, ապա այնտեղ միանշանակորեն կապացուցվի, որ «վրաերթը» սարքվել է և սարքվել է ՀՀ ոստիկանապետ Վովա Գասպարյանի հրահանգով կամ առնվազն որևէ բարձրաստիճան ոստիկան փորձել է նրան լավություն անել: Գործը կարճելով՝ ՀՀ ոստիկանությունը փորձում է խուսափել այս հեռանկարից:
Հ. Գևորգյանը և նրա պաշտպան Վահե Գրիգորյանը պատրաստվում են բողոքարկել այս որոշումը և ապացուցել «վրաերթի» սարքված լինելը ու պատասխանատվության կանչել գործում ներգրավված բոլոր անձանց:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ