«Հրապարակ». ԱԺ–ում «վերադասավորությունները» շարունակվում են
Հայկական Մամուլ
Օրերս Աժ-ից դուրս եկող Հովիկ Աբրահամյանը հարցրել է. էն ո՞ւմ ավտոն էր անցնում մեր կողքով: Ասել են՝ Իսագուլյան Գառնիկի: Կասեք՝ սրանից հետո էն կողմից մտնի Աժ, «այստեղից չի կարելի»: Խոսքը գլխավոր մուտքի մասին է, որտեղից ներս են մտնում միայն Աժ ղեկավարության, հանձնաժողովների նախագահների, տեղակալների և, իհարկե, Թոխմախի Մհերի ավտոմեքենաները, ով այս պարագայում ինքն իրեն նման արտոնություն է տվել:
Աժ-ում ՀՀ նախագահի ներկայացուցչի՝ Իսագուլյանի և Հ. Աբրահամյանի ջրերը երբեք էլ նույն առվով չեն հոսել, մանավանդ այն օրից, երբ Հովիկ Աբրահամյանը կանչել է Իսագուլյանին, ասել՝ ինչ զեկուցես նախագահին, նախօրոք ինձ պիտի տեղյակ պահես, իսկ Իսագուլյանը, ըստ Աժ աղբյուրների, չի համաձայնել:
Սամվել Նիկոյանի՝ Աժ նախագահ դառնալուց հետո Իսագուլյանի ավտոմեքենան, այնուհանդերձ, հնարավորություն էր ստացել մուտք գործել Աժ տարածք, սակայն Աբրահամյանի վերադարձից հետո ինչպես այս, այնպես էլ մնացյալ հարցերում «վերադասավորությունները» շարունակվում են:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ