Ստորագրահավաք Ռուբեն Հայրապետյանին ՀՖՖ նախագահի պաշտոնից հեռացնելու համար
Հասարակություն
Change.org համաշխարհային կայքում սկսվել է ստորագրահավաք՝ ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնից հեռացնելու համար։ ՈՒԵՖԱ-ի և ՖԻՖԱ-ի ղեկավարությանն ուղղված նամակում ստորագրահավաքի նախաձեռնողները գրում են.
«2012 թ. հունիսի 17-ին միջադեպ է տեղի ունեցել «Հարսնաքար» ռեստորանային համալիրում, որը պատկանում է օլիգարխ և պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին, ով միաժամանակ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահն է։ Մի քանի ռազմական բժիշկներ դաժան ծեծի են ենթարկվել ռեստորանային համալիրի և Ռուբեն Հայրապետյանի թիկնապահների կողմից: Արդյունքում, հունիսի 29-ին երկու երեխաների հայր, 33-ամյա բժիշկ Վահե Ավետյանը մահացել է հոսպիտալում:
Անցած տարի լրագրողների հետ տարբեր հանդիպումների ժամանակ Ռուբեն Հայրապետյանը բազմիցս դրսևորել է անհարգալից վերաբերմունք և իրեն հայտարարել է օրենքից վեր՝ հրապարակավ ընդունելով, որ ծեծում և սպառնում է մարդկանց։
Ռուբեն Հայրապետյանը հրաժարվում է Վահե Ավետյանի մահվան մեջ ունեցած իր պատասխանատվությունից: Ռուբեն Հայրապետյանն այն մարդը չէ, որ պետք է զբաղեցնի ՀՖՖ նախագահի պաշտոնը, մի մարզաձևի, որը միավորում է մարդկանց։ Ռուբեն Հայրապետյանը շուտափույթ պետք է հրաժարական տա:
ՈՒԵՖԱ-ի և ՖԻՖԱ-ի հարգելի ղեկավարներ, խնդրում ենք ձեր ձայնը բարձրացնել այս մարդուն ՀՖՖ նախագահի պաշտոնից հեռացնելու համար»։
Այս պահին ստորագրահավաքին միացել է շուրջ 1000 մարդ: Պահանջվում է առնվազն 4000 ստորագրություն։
Ստորագրահավաքին միանալ կարող եք այստեղ։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը