Այսօր Ֆրանց Կաֆկայի ծննդյան օրն է
Հասարակություն
1883թվականի հուլիսի 3-ին Պրահայում ծնվել է գրող Ֆրանց Կաֆկան։ Կաֆկայի ստեղծագործական հակումը սկսվել է արտահայտվել դեռևս 15 տարեկանից, սակայն կյանքի ընթացքում նրան հաջողվել է տպագրել միայն 3 պատմվածք, որոնցից և ոչ մեկը նրան հաջողություն չի ունեցել։ Կաֆկային իր ողջ կյանքի ընթացում ուղեկցել է այն միտքը, որ իրեն շրջապատող կանայք իր հետ են միայն հոր կողմից ստեղծած բարեկեցության շնորհիվ։
Կաֆկայի ամենանահայտնի ստեղծագործություններից են «Դղյակը», «Մետամորֆոզներ», «Մի պատերազմի բնութագիր», «Զրույց հարբեցողի հետ», «Մեծ աղմուկ», «Օրենքի առաջ», «Դատավճիռ», «Ամրոց» եւ այլն…
1923-1924թթ. ձմռանը Կաֆկայի առողջությունը զգալիորեն քայքայվում է։ Առողջարանային հանգիստը անզոր է լինում կազդուրել Կաֆկայի քայքայված առողջությունը։ Կաֆկան ժամանակ առ ժամանակ կորցնումէ խոսելու ունակությունը, այլևս չի կարողանում պինդ սնունդ ընդունել։
1924թ. հունիսի 3-ին վատթարացող հիվանդության հետևանքով վատ սնվելու արդյունքում հետզհետե թուլանալով՝ Կաֆկան կնքում է իր մահկանացուն։
Կաֆկայի գերեզմանը գտնվում է Պրահա Շտրաշնիցում։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը