Human Rights Watch-ը զեկույց է հրապարակել Սիրիայում խոշտանգումների վերաբերյալ
Մերձավոր Արևելք
Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը զեկույց է հրապարակել Սիրիայում մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ՝ մասնավորապես խոշտանգումների և ժամանակավոր բանտերում մարդկանց անօրինական բանտարկությունների մասին։ HRW–ն Հաագայի Միջազգային քրեական դատարանին կոչ է արել պատժել մեղավորներին։
Մեծ Բրիտանիայի Արտաքին գործերի նախարար Ուիլյամ Հեյգը հայտարարել է, որ Սիրիայի իշխանության կողմից «բարբարոսական քայլերը» սարսափելի չափերի են հասնում։
Ըստ նախարարի, ապագա ամբաստանյալներն ամեն դեպքում չպետք է խուսափեն պատասխանատվությունից։
Ավելի վաղ, Human Rights Watch–ի ներկայացուցիչները իրենց մտահոգությունն էին հայտնել Տարտուս նավահանգստում ռուսական զենք մատակարարելու վերաբերյալ։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ