Հետաքրքիր փաստեր սուրճի մասին
Հասարակություն
- Լեգենդի համաձայն՝ սուրճը առաջին անգամ նկատել է եթովպիացի մի այծարած՝ տեսնելով, թե որքան առույգ են դառնում այծերը սուրճի հատիկները ուտելուց հետո։
- Ի սկզբանե, սուրճ ուտում էին աֆրիկացի ցեղերը՝ սուրճի հատիկները խառնելով յուղի հետ։
- Իսլամի ի հայտ գալուց հետո սուրճի օգտագործումը տարածում գտավ, քանի որ կրոնական օրենքներով արգելվող ոգելիչ խմիչքները փոխարինվում էին սուրճով։
- 1675 թվականին Անգլիայի թագավորը փակել տվեց բոլոր սրճարանները՝ պատճառաբանելով, որ մարդիկ հավաքվելով սրճարաններում՝ դավեր են նյութում իր դեմ։
- Ամբողջ աշխարհում գոյություն ունի սուրճի 50 տարատեսակ, որոնցից միայն 2-ն են օգտագործում կոմերցիոն նպատակներով։ Աշխարհում մարդկանց 70%-ը խմում է Արաբիակա տեսակի սուրճ, որը առանձնանում է փափուկ համով ու սուր բույրով։ Իսկ 30%-ը նախընտրում են փոքր-ինչ դառը համ ունցող ու 50% ավելի շատ կոֆեին պարունակող Ռոբուստա տեսակի սուրճ։
- Սուրճի հատիկներն իրականում վառ կարմիր պտուղի սերմեր են, իսկ պտուղների համը հիշեցնում է ծիրանի համը։
- Սուրճը հոգեմետ է, չարաշահումը հալուցինացիաների պատճառ կարող է դառնալ՝ ընդհուպ առաջացնելով մահ։
- Հնագույն արաբական մշակույթում կինն օրինական կերպով կարող էր բաժանվել ամուսնուց միայն այն դեպքում, երբ բողոքեր ամուսնու՝ սուրճի ոչ բավարար քանակ ապահովման համար։
- Առաջին վեբ-տեսախցիկը գործարկվել է սուրճի շնորհիվ։ Այն տեղադրվել էր Քեմբրիջի համալսարանում, որպեսզի նրա միջոցով շենքի տարբեր մասերում գտնվող աշխարակիցները տեսնեն՝ սրճամանը լի՞քն է, թե՞ ոչ։
- Նախքան սուրճի տարածումը, ԱՄՆ-ում նախաճաշին սովորաբար գարեջուր էին խմում։
- Նավթից հետո սուրճն աշխարհում ամենամեծ շրջանառություն ունեցող ապրանքն է։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը