Մել Գիբսոնի խորթ մայրը Լոս Անջելեսի դատարանից պահանջում է պաշտպանել իրեն հայտնի դերասանից
ԱՄՆ
Մել Գիբսոնի խորթ մայրը հոլիվուդյան հայտնի դերասանին մեղադրել է ընտանեկան բռնության մեջ և պահանջել է դատական կարգով արգելել նրան շփվել իր հետ, հաղորդում է Reuters–ը։
Հայցադիմումում ասվում է, որ Գիբսոնը բղավել է խորթ մոր վրա, երբ վերջինը փորձել է դերասանի հետ խորհրդակցել նրա 93-ամյա հոր բուժման մեթոդների շուրջ:
Թեդի Գիբսոնը կինոաստղ Ջոն Գիբսոնի հետ ամուսնացել է 2001–ին: Հունիսին Գիբսոն-ավագը ապահարզանի դիմում է ներկայացրել՝ պատճառաբանելով, որ «չլուծվող տարաձայնություններ ունեն»: Թեդին վստահեցնում է, որ իրեն հայտնի է բաժանման պատճառը, և ինքը պետք է ամուսնու հետ խոսի առանց Մել Գիբսոնի ներկայության:
«Ամուսնալուծության դիմումը մի շարք հարցեր է առաջացնում, և ես պետք է խոսեմ ամուսնուս հետ առանց Մելի ներկայության, որպեսզի համոզվեմ, որ նա տղային չի ենթարկվում և չի գործում հակառակ իր կամքի»,- ասված է 78-ամյա Թեդի Գիբսոնի հայցադիմումում:
Սպասվում է, որ այդ գործով լսումները կկայանան հուլիսի 25-ին:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)