Սեյրան Օհանյանն ընդունել է Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպանին
Աշխարհ
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր՝ նոյեմբերի 23-ին, ընդունել է Հայաստանում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Չարլզ Լոնսդեյլին` դիվանագիտական առաքելությունը Հայաստանում ավարտելու կապակցությամբ:
Նախարար Օհանյանը շնորհակալություն է հայտնել Չարլզ Լոնսդեյլին` հայ-բրիտանական ռազմական համագործակցության զարգացման գործում ունեցած ավանդի համար և հաջողություններ մաղթել հետագա դիվանագիտական գործունեության մեջ:
Դեսպանն իր հերթին շնորհակալություն է հայտնել ՀՀ պաշտպանության նախարարին՝ արդյունավետ համագործակցության համար և բարձր գնահատել Հայաստանում իրականացվող պաշտպանական բարեփոխումները:


















































Ամենադիտված
4 ոչ աշխատանքային օր կլինի