Ինձ մոտ տպավորություն էր, որ ոմանք ավելի շատ ցանկանում էին, որպեսզի Վահե Ավետյանը չապրեր. Արմեն Աշոտյան
Հասարակություն
«Շատ եմ ցավում, որ չկարողացանք փրկել Վահե կյանքը, դեպքը ողբերգական է, որը նստվածք է թողել բոլորիս մոտ»: Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը: Նախարարը խնդրեց չքաղաքականացնել Վահե Ավետյանի մահը, համաձայնելով այն տեսակետի հետ, որ նման դեպք Հայաստանում կարող է տեղի ունենալ ցանկացածի հետ: «Ինքս վատ եմ զգում և՛ սպայի, և՛ բժշկի, և՛ քաղաքացու համար: Վստահ եմ, որ իրավապահ մարմինները ողջ խստությամբ կվարվեն մեղավորների հետ՝ համապատասխան քննությունն անցկացնելուց հետո»:
Խոսելով «Հարսնաքարը» բոյկոտելու կամ ԱԺ «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին մանդատից զրկելու պահանջների մասին՝ նախարարը նշեց, որ իր մոտ տպավորություն են ստեղծել, որ ոմանք ավելի շատ ցանկանում էին, որպեսզի ռազմական բժիշկ Վահե Ավետյանը չապրեր, որպեսզի աղմուկ բարձրացնեն:
«Գուցե շատ ցինիկ բան եմ ասում, բայց ես այդ մարդուն չեմ ճանաչել և առաջին պահից իրականում մեջս նյարդերի գունդ կար, անհանգստություն ու ցավ այս ամեն ինչի համար, բայց իմ մոտ ստեղծվում է տպավորություն, որ որոշ մարդիկ ավելի շատ ցանկանում էին, որ այս ողբերգական միջադեպը ավարտվի մահվան ելքով, քան ապաքինումով»,- նշեց նախարարը՝ հավելելով, որ ինքը գիտի, որ այդ խոսքերի համար քննադատվելու է. «բայց ես սովոր եմ ձեր աչքերի մեջ նայելով՝ ճիշտն ասել»:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը