Վենեսուելացի բժիշկը ձերբակալվել է պետական գաղտնիք պարունակող տեղեկություն հրապարակելու մեղադրանքով
Աշխարհ
Պետական գաղտնիք պարունակող տեղեկությունը հրապարակելու մեղադրանքով ձերբակալվել է Վենեսուելայի նախագահական նստավայրում աշխատող բժիշկը։
Ըստ Վենեսուելայի դատախազության, Աննա Մարիա Աբրեուն մեղադրվում է ռազմական և քաղաքական գաղտնիք պարունակող վերջին երկու տարվա տեղեկությունները հրապարակելու մեջ, հաղորդում է BBC-ն։
Վենեսուելայի օրենսդրության համաձայն, այդ մեղադրանքով առնվազն 10 տարվա ազատազրկում է նախատեսվում։ Միջադեպի առնչությամբ Վենեսուելայի իշխանության և, մասնավորապես, նախագահ Ուգո Չավեսի անունից որևէ պաշտոնական հայտարարություն չի արվել։ Բժիշկ Աբրեուն չի համարվում Չավեսի անձնական բժիշկը։
Այս պահին Ուգո Չավեսն իր նախընտրական քարոզարշավն է անցկացնում հոկտեմբերին կայանալիք Վենեսուելայի նախագահական ընտրություններում կրկին հաղթանակ տանելու համար։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ