Ես շատ ցավում եմ Հարսնաքարում տեղի ունեցածի կապակցությամբ. Շիրակ Թորոսյան
Հասարակություն
«Ես շատ ցավում եմ Հարսնաքարում տեղի ունեցածի կապակցությամբ». լրագրողների հետ հանդիպմանը ասաց «Ջավախք» հայրենակցական միության նախագահ, ՀՀ ազգային ժողովի պատգամավոր Շիրակ Թորոսյանը։
«Երբ սահմանի վրա զինվոր է զոհվում ազգովի սգում ենք, ազգովի ընդվզում ենք։ Սպա է սպանվել, փաստորեն, ծեծի արդյունքում, վնասվածքների արդյունքում մահացել է, շատ ծանր դեպք է, շատ ցավալի։
Բնականաբար, հասարակությանը հուզում է, թե ով է մեղավոր այդ դեպքում։ Ես կարծում եմ, որ թողտվության միջավայրն է։ Երկու մոտեցում կա՝ կամ անվտանգության աշխատակիցներն ուղղակի անհասկացողներ են և չեն գիտակցում իրենց արաքի լրջությունը, կամ դա գալիս է այդ թողտվության միջավայրից, այսինքն՝ նրանք ունեն անպատժելիության սինդրոմ և կարծում են, որ իրենք իրենց արարքների համար չեն պատժվում։
Այս դեպքում՝ թե որ գործոնն է գործել, ոչ մեկը չգիտի, բայց որն էլ լինի չի՝ արդարացվում։ Երկրորդ դեպքում անուղղակիորեն կա Ռուբեն Հայրապետյանի թողտվության գործոնը»։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը