Եթե Ռուբեն Հայրապետյանը կապ ունի, ապա կողմ եմ, որ նրան զրկեն մանդատից. Դավիթ Ջամալյան
Հասարակություն
Եթե հստակ փաստ բերվի, որ Ռուբեն Հայրապետյանի և «Հարսնաքարում» տեղի ունեցած հանցագործության միջև կապ կա, ապա Հայրապետյանին պետք է զրկել մանդատից: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ռազմական փոձագետ Դավիթ Ջամալյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք կո՞ղմ է, որ Հայրապետյանը մանդատից զրկվի:
«Տեղի ունեցածը խեղված արժեքային համակարգի հետևանք է, սարսափելի ողբերգություն: Փառք ու պատիվ բոլոր նրանց, ովքեր ակտիվ են, դուրս են եկել պայքարի»,- ասաց նա ու հավելեց, որ «ախրանիկի» կերպարը պետք է արմատախիլ անել:
Նա հույս հայտնեց, որ անպատժելիության մթնոլորտը կցրվի, որ ամեն ինչ հրապարակային տեղի ունենա ու բոլորը կտեսնեն, որ մեղավորները պատիժ կրեցին, իսկ հանրային ճնշումներն ու նախաձեռնույունները շատ օգտակար են:
Սոցիոլոգ Վահրամ Միրաքյանն էլ ասաց, որ դատապարտում է տեղի ունեցածը, սակայն խոսքն իրավական հարցերի մասին, է ոչ թե զգացմունքային դատողություններին: Անդրադառնալով հեռուստասերիալների ազդեցությանը՝ Միրաքյանը նշեց, որ հեռուստատեսությունը հերոս է կերտում նույն մարդկանցից, ովքեր սպանություն գործեցին «Հարսնաքարում»:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը