Ինչպես ազատվել անքնությունից. օգտակար խորհուրդներ
Հասարակություն
Անքնությամբ տառապում են շատերը, իսկ դրա իրական պատճառները հավանաբար հայտնի են շատ քչերին: Բայց եթե մարդը քնելու հետ կապված խնդիրներ է ունենում՝ չպետք է անմիջապես դիմել բժշկի, իսկ պարբերար քնաբերի օգտագործումը կարող է կախվածություն առաջացնել:
Եթե տառապում եք անքնությամբ, մինչ դեղերին անցնելը փորձեք ավելի օգտակար միջոցներ, քանի որ անքնության պատճառներից մեկը կարող է լինել սպիտակուցով հարուստ մթերքների քիչ օգտագործումը: Կան մթերքներ, որոնք խթանում են մելոտոնինի՝ քնի հորմոնի արտադրությունը: Այդ մթերքների թվին են դասվում ձուն, կաթը, բալը, երիցուկի թեյը, բանանը, նուշը և այլն: Որպես սպիտակուցով հարուստ մթերք՝ կարելի է ուտել խաշած ձու: Օգտակար է նաև պանիրը, կաթնաշոռը, ընկույզը:
Լավ քնելու համար ընթրիքին կարելի է ուտել 30 գրամ նուշ կամ մի գդալ նշի յուղ, քանի որ այն պարունակում է մագնեզիում, որը նպաստում է մկանների թուլացմանը՝ բերելով հանգիստ քնի: Քնելուց առաջ բանան ուտելը նույնպես կապահովի ձեր խաղաղ քունը։
Մելոտոնինով հարուստ բալը կարգավորում է մարդու ներքին «ժամացույցը», իսկ քնից առաջ մեղրով տաք կաթը մոռացնել կտա երբեմնի տանջող անքնության մասին։ Եթե քնելուց առաջ չկա ուտելու ցանկություն, կարելի է խմել երիցուկի թեյ, որը նույնպես նյարդերը հանգստացնող ազդեցություն ունի:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը