Փոթորիկը ԱՄՆ-ում 22 մարդու կյանք է խլել
ԱՄՆ
ԱՄՆ-ում փոթորկի հետևանքով զոհվածների թիվը հասել է 22-ի,- հաղորդում է Associated Press-ը։
Շաբաթ գիշեր հարվածել է Ամերիկայի արևելյան ափերին։
Աղետի հետևանքով ԱՄՆ-ի Մերիլենդ, Օհայո, Արևմտյան Վիրջինիա, Վիրջինիա նահանգներում, ինչպես նաև Կոլումբիայի շրջանում հայտարարվել է արտակարգ դրություն։ Մարդիկ մինչև օրս չեն կարողանում վերադառնալ նորմալ կյանքի։ Էլեկտրահաղորդալարերի վնասվելու հետևանքով մոտավորապես 2 միլիոն մարդ զրկվել է հոսանքից։ 40 աստիճան տապի ժամանակ օդափոխիչները չեն աշխատում։ Մայրուղիներում լուսարձակները չեն աշխատում։ Վիրջինիայում խոստացել են հոսանքը միացնել հուլիսի 7-ին։
Վաշինգտոնում դպրոցները փակված են, իսկ Մերիլենդում և Կոլումբիայում քաղծառայողներին արգելել են աշխատանքի գնալ։
Վնասի չափը իշխանությունները դեռ չեն գնահատել։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)