Աղավնաձորում ամուսինը փայտով ծեծել և սպանել է կնոջը
Հասարակություն
Ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության աշխատակից Արմեն Մալխասյանը Lurer.com-ի հետ զրույցում հաստատեց Վայոց Ձորի Աղավնաձոր գյուղում կատարված սպանությունը: Այսօր առավոտյան ժամը 10:30-ի սահմաններում եղել է ահազանգ:
1962թ ծնված Յուրիկ Բաբայանը կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում իրենց տան բակում փայտով ծեծի է ենթարկել կնոջը՝ Անահիտ Բաբայանին և պատճառել մահ: Հարուցվել է քրեական գործ ՔՕ-ի 104 հոդվածի հատկանիշներով (սպանություն): Ոստիկանության Վայոց Ձորի մարզային քննչական բաժնում կատարվում է նախաքննություն:
Lurer.com-ի ունեցած տեղեկություններով, ամուսինը հարբեցող է եղել:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը