Իրաքում կրկին ահաբեկչություն է տեղի ունեցել
Աշխարհ
Հուլիսի 3-ին առավոտյան Իրաքի Ալ-Դիվանիա քաղաքի շուկայում պայթյուն է որոտացել, որի հետևանքով 25 մարդ մահացել, 40-ը վիրավորվել է, հաղորդում է Rater գործակալությունը՝ հղում անելով տեղի իշխանություների հաղորդագրության։
Իսկ նույն օրը ավելի վաղը Բաղդադից 80կմ հեռու գտնվող Քարբալա քաղաքում հզոր պայթյուն է հնչել։ Ահաբեկչության հետևանքով մահացել է չորս շիա ուխտավոր, իսկ 20-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։
ԶԼՄ-ների փոխանցմամբ, հունիս ամսվա ընթացքում Իրաքում իրականացրած ահաբեկչություններից մահացել է 237, վնասվածք ստացել՝ 600 և ավելի մարդիկ։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ