Հնդկաստանում ջրհեղեղի հետևանքով զոհվել է ավելի քան 80 մարդ
Աշխարհ
Վերջին 4 օրվա ընթացքում Հնդկաստանի արևելքում՝ Ասամ նահանգի մուսոնային անձրևներից առաջացած ջրհեղեղի հետևանքով զոհվել է ավելի քան 80 մարդ, հաղորդում է Associated Press-ը՝ հղում կատարելով Հնդկաստանի վարչապետ Մանմոհանա Սինգհային։ Ինչպես նշում է Associated Press-ը՝ զոհերի մեծ մասը խեղդվել են Բրահմապուտրա գետում, իսկ մնացած 16 հոգին սողանքների զոհեր են։ Նահանգի մոտ 2 միլիոն բնակիչ ստիպված լքել են իրենց տները։ Բացի դրանից, կես միլիոն մարդ ապաստան է գտել փախստականների ճամբարում, իսկ մնացածը պատսպարվել են ծածկերի տակ՝ հենց փողոցներում։
Առնվազն 11 մարդ համարվում է անհայտ կորած։ Սինգհը հայտարարել է, որ Հնդկաստանի կառավարությունը հինգ միլիարդ ռուփի (90 միլիոն դոլլար) կտրամադրի Ասամում աղետի հետևանքները վերացնելու նպատակով։
Ասամում տեղատարափ անձրևները, որոնք կախված են սեզոնային մուսոններից, տեղի են ունենում համարյա ամեն տարի։ Ասամում ապրում է 26 միլիոն մարդ։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ