Հոկտեմբերի 13-ին ԱԺ-ում արցախցիների հետ հանդիպում կկայանա․ ո՞վ է ընդունելու նրանց․ «Ժողովուրդ» «Հրապարակ». Սրբազանի գործը մտել է փակուղի «Հրապարակ». Կադրային բանկի անակնկալները ՔՊ-ական Արփի Դավոյանը տուն առ տուն քարոզարշավ է անում Ստեփանավանում. «Ժողովուրդ» Ի՞նչ ունեցվածք ունի Ծառուկյանի գործով քննչական վարչության պետ Դավիթ Մանուչարյանը. «Ժողովուրդ» ՀԷՑ-ի խոշոր վթարի պատճառը հին տրանսֆորմատո՞րն է․ փորձագետները մտահոգված են. «Ժողովուրդ» ՈՒԵՖԱ-ի բոլոր անդամ երկրները, բացի Ադրբեջանից, կողմ են ՖԻՖԱ-ի ղեկավարության փոփոխությանը Թուրքիան Սև ծովում Ռուսաստանի և Ուկրաինայի նավերի համար առանձին անվտանգության միջանցքներ է առաջարկել Apple-ը կրճատում է iPhone 18 Pro և Pro Max-երի արտադրությունը՝ պահանջարկի անկման պատճառով Միկել Արտետան դարձել է երկրորդ ամենաբարձր վարձատրվող մարզիչն աշխարհում Հրապարակվել է համալսարանների համաշխարհային վարկանիշը. որ տեղում է Երևանի պետական համալսարանը ՀԷՑ-ի ավտոպարկը համալրվում է 

Թուրքական շեղումներ՝ Մոսկվա-Անկարա-Թեհրան առանցքից

Վերլուծական

 Միջազգային քաղաքականության մեջ ընդհանրապես ընկալված օրինաչափություն է, որ տվյալ երկրի առաջին դիվանագետը տարբերվում է իր հռետորաբանությամբ, հայտարարությունների ընթացքում օգտագործած լուսամուտ բաց թողնող ասելաձեւերով, հաճախ երկիմաստ կամ բազմիմաստ ուղերձ փոխանցող հրապարակումով: Հաճախ էլ նկատվում է դերերի բաշխում, երբ այս կամ այն երկրի գործադիր առաջին դեմքն է կարծր հայտարարությամբ կամ կամուրջ քանդող խոսքով հանդես գալիս, զուգահեռ՝ կամուրջ վերահաստատող հայտարարություն է հրապարակում արտգործնախարարը:

Թուրքիայի դեպքում միջազգային այս օրինաչափությունը տեղ-տեղ եւ շատ հաճախ չէր աշխատում եւ Էրդողան- Չավուշօղլու հայտարարությունների շեշտերը, կարծր առանցքները կամ ընդհանրապես հռետորաբանությունը նույնանում էին: Հայտնապես դժվար էր Թուրքիայի նախագահի հոխորտանքները մեղմացնել կամ այնպիսի հայտարարություն անել` որ կամուրջներ վերահաստատելու նախադրյալներ կարելի լիներ փոխանցել:

Այս բոլորով հանդերձ քաղաքական տրամաբանությունը հուշում է, որ նույն ինքը կամուրջ քանդողը կարող է կտրուկ շրջադարձով կամուրջ վերահաստատել. ցնցումնային հետքայլերը այս դեպքում  կարող են ընկալվել միեւնույն օրինաչափությամբ: Սակայն այս դեպքում Անկարայի արտաքին քաղաքականության մեջ, ապահովաբար դերերի բաշխումով տեսանելի են դառնում շրջադարձային պետական մոտեցումներ: Այսպես. «ՌԴ-ի Թուրքիայի հարաբերությունները չեն կարող որեւե ձեւով այլընտրանք հանդիսանալ Թուրքիայի եւ ԱՄՆ-ի միջեւ գոյություն ունեցող հարաբերություններին»,- ասել է Թուրքիայի արտգործնախարարը։

Չաւուշօղլուն նշել է, թե Թուրքիան ուզում է հարթել Վաշինգտոնի հետ հարաբերությունները եւ վստահ է, որ որեւէ հարց կարելի ե լուծել միայն երկխոսության ճանապարհով:

Անկարայի դիւանագիտության կողմից այս ետդարձը ոչ միայն կապ չունի Վաշինգտոնին ուղղված Թուրքիայի նախագահի ոճի հետ, այլ ուղղակի շրջում է նրա սպառնական բովանդակությունը: Այստեղ արդեն ուղերձն ուղղվել է թե՛ Մոսկվային եւ թե՛ Վաշինգտոնին: Մոսկվայինը` գուցե Իդլիբի վրա թուրքական վերահսկողությունը կորցնելու հավանականության դիմաց:

Որոշակի տարբերություն գոյություն ունի ԵՄ-ի ուղղությամբ: Թուրքիայի արտգործնախարարին տրվել էր պարտականություն նաեւ դեպի ԵՄ մեղմելու իր նախագահի կողմից կատարված հրապարակային սպառնալիքները: Թուրքիայի արտաքին գերատեսչության ղեկավարը պարզապես հաստատում էր, որ ԵՄ-ի անդամակցության հարցը Թուրքիայի համար նկատվում է առաջնահերթություն:

Պաշտոնական Անկարայի կատարածը բանակցությունների ապասառեցման դիմում-առաջարկի համազոր հայտարարություն է: Այս անգամ առաջին հակազդեցությունը հնչել է Փարիզից. նախագահ Մակրոնն ասել է, որ Թուրքիայի իշխանությունները հակաեվրոպական ու պանիսլամական քաղաքականություն են որդեգրել, եւ այս պայմաններում Թուրքիայի` ԵՄ-ին անդամակցության շուրջ բանակցելը իմաստ չունի: 

Պաշտոնական Անկարայի արձագանքը չի ուշացել։ Թուրքական կողմը խոր ափսոսանք է հայտնել Մակրոնի խոսքերի համար ու հիշեցրել, որ Թուրքիան ԵՄ-ի հետ բազմակողմանի համագործակցություն է իրականցնում թե՛ ահաբեկչության, թե՛ փախստականների  ճգնաժամի դեմ պայքարի շրջագծում։ 

Արձագանքը ափսոսանքից ավելի, ըստ էության, շանտաժի ուղերձ է ներառել։ ԵՄ-ի անդամակցության բանակցությունների ապասառեցումը եթե տեղի չունենա, ապա ահաբեկչության դեմ պայքարի եւ փախստականների  հակաճգնաժամային գործողությունների առումով ԵՄ-ի հետ Անկարայի համագործակցությունը խնդրո առարկա կդառնա: 

Կամուրջներ վերահաստատելու քաղաքականությունում առայժմ տարբերություն է երեվում դեպի Վաշինգտոն եւ դեպի Բրյուսել Անկարայի մեկնարկած նոր խուսանավումներում: Հատկապես առկա է Անկարայի սպառնական բովանդակությունը դեպի ԵՄ: 

Մոսկվային եւ Թեհրանին առընթեր ինքնադասակարգված Անկարան, թեկուզ դիավանագիտավան շանտաժային ասելաձեւերով Մոսկվա-Անկարա-Թեհրան ռազմավարական առանցքից շեղումներ է դրսեւորում։ Այդ շեղումների շարժառիթներից  մի բաժին կարող է կապված լինել սիրիական հանգուցալուծման գործընթացում Թուրքիայի առաջադրանքների շրջանցումների հետ: Իդլիբի ճակատագիրը այդ առումով կարող է ցուցանշային լինել։

 

 

ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ

«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հոկտեմբերի 13-ին ԱԺ-ում արցախցիների հետ հանդիպում կկայանա․ ո՞վ է ընդունելու նրանց․ «Ժողովուրդ»«Հրապարակ». Սրբազանի գործը մտել է փակուղի «Հրապարակ». Կադրային բանկի անակնկալները ՔՊ-ական Արփի Դավոյանը տուն առ տուն քարոզարշավ է անում Ստեփանավանում. «Ժողովուրդ»Ի՞նչ ունեցվածք ունի Ծառուկյանի գործով քննչական վարչության պետ Դավիթ Մանուչարյանը. «Ժողովուրդ»ՀԷՑ-ի խոշոր վթարի պատճառը հին տրանսֆորմատո՞րն է․ փորձագետները մտահոգված են. «Ժողովուրդ»ՈՒԵՖԱ-ի բոլոր անդամ երկրները, բացի Ադրբեջանից, կողմ են ՖԻՖԱ-ի ղեկավարության փոփոխությանըԹուրքիան Սև ծովում Ռուսաստանի և Ուկրաինայի նավերի համար առանձին անվտանգության միջանցքներ է առաջարկելApple-ը կրճատում է iPhone 18 Pro և Pro Max-երի արտադրությունը՝ պահանջարկի անկման պատճառովՄիկել Արտետան դարձել է երկրորդ ամենաբարձր վարձատրվող մարզիչն աշխարհումՀրապարակվել է համալսարանների համաշխարհային վարկանիշը. որ տեղում է Երևանի պետական համալսարանըՀԷՑ-ի ավտոպարկը համալրվում էՕվերչուկը՝ ԱՊՀ+ ձևաչափի մասին․ Իրանի մասնակցությամբ այն արդեն փաստացի գործում էԹրամփը զրուցել է Պուտինի հետ. Ռուսաստանը համաշխարհային շուկա դիզելային վառելիք կմատակարարի Բրիտանացին աճեցրել է գրեթե 1,3 տոննա կշռող դդում և գերազանցել սեփական համաշխարհային ռեկորդըԲեռլինում փետրվարի 3-5-ը կկայանա «Fruit Logistica 2027» միջազգային ցուցահանդեսըՊանամայի ափերի մոտ 8,0 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվելԷրդողան. «Գազան վերածվել է աշխարհի ամենամեծ համակենտրոնացման ճամբարի»Օվերչուկ․ աշխարհում դոլարից հրաժարվելու գործընթացն այլևս հնարավոր չէ կանգնեցնելՎրաստանում առաջին TUMO կենտրոնն է բացվելՄինսկում բողոքի նոտա են հանձնել Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատարին«Գորիս» ՔԿՀ այցելած քաղաքացու մոտից հեռախոս և թմրամիջոցի նմանվող զանգված են հայտնաբերելԱդամյանը Բաքվում փայլուն հաղթանակ է տարել ադրբեջանցի Օլիմպիական չեմպիոնի նկատմամբԱֆրիկան ձգտում է իր քաղաքացիներին վերադարձնել Ուկրաինայի գերությունից. BloombergՔննարկվել են ՀՀ-ում քաղաքաշինության ոլորտի զարգացման հեռանկարներըԻրանի արտգործնախարարը մեկնաբանել է Ռուսաստանի և Ադրբեջանի գործընկերների հետ հանդիպումը Սիցիլիայում հզոր տորնադոների պատճառով շուրջ 10 մարդ է վիրավորվելՄոլդովան Եվրոպական խաղաղության հիմնադրամից ստացել է 317 մլն եվրո պաշտպանության համարՀանրահայտ լիվերպուլյան ակումբը վաճառվում էՀամաշխարհային բանկը ներկայացրել է Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի տնտեսության աճի կանխատեսումը մինչև 2028 թվականըՀայաստանը ՀԱՊԿ-ի և նոր մարտահրավերների միջև․ ինչ է կանգնած Գյումրիի ռազմաբազայի շուրջ քննարկումների հետևումՀազարավոր զոհերի,կորցրած հայրենիքի պատասխանատվությունը ձեր ուսերին է. Սողոմոնյանն` իշխանություններինՀայաստանը դիտարկում է Օմանն արտահանման և լոգիստիկ նոր ուղղություն դարձնելու հնարավորությունը51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել ձորակում․ կա վիրավոր Զելենսկին Կլիչկոյին մեղադրել է Կիևում «կայունության ծրագրերի» ձախողման համարԳնահատվել են Գլխավոր դատախազության ներկայացուցիչների մասնագիտական ծառայությունն ու նվիրումը. պետական պարգևներ՝ դատախազներինԿա՛մ ինձ փող կտաք, կա՛մ զիջումների կգնամ, վերջնաժակետը մոտ է․ ինչ է սպասվում ՀՀ-ին՝ ԵԱՏՄ-ում (տեսանյութ) «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում. Արարատի փոխքաղաքապետի եղբայրը տեղում մահացել է ՏԱՍՍ․ ՆԱՏՕ հետախուզական ինքնաթիռը կրկին թռչում է Կալինինգրադի մարզի շուրջԵվրոպան պետք է արթնանա «Քնած գեղեցկուհու նինջից». ԱՄՆ պետքարտուղարՓաշինյանի խոսնակը հերքում է՝ Փաշինյան–Պուտին–Ալիեւ հանդիպում տեղի չի ունեցել ԱՄՆ դեսպանության առաքելության ղեկավարի տեղակալն այցելել է Մարտունի համայնքՀայաստան-Թուրքիա փոխգործակցության հարցեր են քննարկվել. Զելենսկին մեղադրել է Կլիչկոյին ձախողման համարԻնտերպոլը գործողություն է իրականացրել Հայաստանում և ևս 16 երկրում. Առգրավվել է Արցախյան պատերազմի հետ կապված զենք American Airlines-ը Starlink ինտերնետը հասանելի կդարձնի ինքնաթիռներումԻրանական լրատվամիջոցները հաղորդում են Հորմուզի նեղուցի հարավային հատվածում «հզոր պայթյունների» մասինԽորապես մտահոգիչ է, որ ապօրինության հարթակի է վերածվում նաև Ազգային ժողովը. Մայր Աթոռի կոշտ հայտարարությունը Պեսկովը հայտարարել է Պուտինի և Թրամփի միջև սպասվող մոտակա հեռախոսազրույցի մասինՊուտինը, Փաշինյանը և Ալիևը չհայտարարված հանդիպում են անցկացրել. «Коммерсант» Հայկական ապրանքների նկատմամբ առևտրային ինքնավար միջոցների կիրառման մասին ԵՄ կարգավորումը վաղն ուժի մեջ կմտնի
Ամենադիտված