ԱՄՆ-ում երաշտի պատճառով սոյայի և եգիպտացորենի գները բարձրացել են
Աշխարհ
«ԱՄՆ-ում երաշտի պատճառով ցորենի, եգիպտացորենի և սոյայի միջազգային գները վերջին տարիների համեմատ ռեկորդային բարձրացել է»,-այս մասին գրում է The Financial Times-ը։ Արդեն 2012 թ-ի հուլիսի կեսերից սոյայի գինը աճել է 30 տոկոսով։ Ֆյուչերսները բարձրացել են 7 դոլարով եգիպտացորենի յուրաքանչյուր մատակարարման համար։ Բուսական կուլտուրաները հունիսի կեսերին թանկացել են 15 տոկոսով։
Վերջին շաբաթների ընթացքում ԱՄՆ-ում ուժեղ երաշտը պահպանվում է։ Նման գյուղատնտեսական նահանգներում՝ ինչպիսիք են Իլինոյսը և Ւնդիանան, օդի ջերմաստիճանը դեռ մնալու է 38 աստիճանի վրա։ Երաշտը զարմացրել է նաև Լատինական Ամերիկայի երկրներին (Բրազիլիա, Արգենտինա, Ուրուգվայ, Պարագվայ), որոնք հացահատիկային և բուսական կուլտուրաների խոշոր մատակարարներ են աշխարհում։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ