Շների հանկարծակի ագրեսիան օրգանիզմում առկա ցավի նշան է. հետազոտություն
Հասարակություն
Շների պահվածքի հանկարծակի փոփոխությունները, օրինակ ագրեսիվ պահվածքը, կարող են լինել կենդանու մոտ ներքին հիվանդության պատճառով ցավի առկայության հետևանքով, իսկ ցավը կարող է առաջանալ հպման պատճառով,- ասել են հետազոտողները։
«Եթե շանը ցավ պատճառես՝ հպվելով մարմնի ցավոտ մասին, նա կարող է ագրեսիվ արձագանքնել։ Շների մոտ, որոնք մինչ այդ աչքի չեն ընկել նման ագրեսիվությամբ, ի հայտ է գալիս նման վարքագիծ, երբ նրանց փորձում են վերահսկել», -ասել է Իսպանիայում Բարսելոնայի անկախ համալսարանից Թոմաս Քեմփսը։
Ցավի հետևանքով առաջացած գրգռվածությունը բարի շանը դարձնում է դյուրագրգիռ, իսկ դյուրագրգիռ շանը՝ չար։ Գիտանականները պնդում են, որ իրենց հետազոտությունների արդյունքը կրկին կարևորում է ճիշտ ժամին անասնաբույժին դիմելու, ախտորոշում նշանակելու ու բուժելու անհրաժեշտությունը։
Կան շների ագրեսիայի ու անդադար հաչոցի պատճառ հանդիսացող մի քանի գործոններ, որոնցից են հղի մոր ապրելու պայմանները, մարդկանց վերաբերմունքը, սնունդը, ֆիզիկական վիճակը, պատիժների հաճախականությունը։
Գիտնականները ուսումնասիրել են տարբեր ցեղատեսակի 12 շուն, որոնց տերերին նախապես տրվել են հարցեր՝ կապված շների հանկարծակի ագրեսիվ պահվածքին նախորդող իրավիճակների հետ։
12 շներից 8-ը ագրեսիվ պահվացք է ցուցաբերել ֆիզիկական ցավի առկայության դեպքում։ Հիվանդ շների մոտ ի հայտ է եկել ազդրային դիսպլանզիա, որն ի հայտ է գալիս շների ազդրի ոչ ճիշտ ձևավորման արդյունքում, որի պատճառով առաջանում է հոդացավ, շունը սկսում է կաղալ։
Հիվանդությունը փոխանցվում է ժառանգաբար ու լայն տարածում ունի, սակայն այն զարգանում է աստիճանաբար, դրա համար կարևոր է հայտնաբերել զարգացման վաղ փուլում։ Իսկ հանկարծակի ագրեսիվ պահվածքի ի հայտ գալը կարող է վկայել ազդրային դիսպլանզիայի ախտանիշների մասին։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը