Հայկական ինքնաթիռը դեռևս չի վերադարձել Հայաստան
Հասարակություն
««Արմավիայում» դեռ որոշում չի կայացվել, թե ինչպես Չեխիայից պետք է վերադարձվի հայկական ինքնաթիռը»,- այս մասին Lurer.com-ի թղթակցին հայտնեց «Արմավիայի» մամուլի քարտուղար Նանա Ավետիսովան և ավելացրեց, որ ինքնաթիռը դեռևս գտնվում է Չեխիայի Հանրապետությունում։
Հիշեցնենք, որ ինքնաթիռի վերանորոգման համար անհրաժեշտ պայմանագրային գումարը «Արմավիան» լիարժեք վճարել է, բայց ինքնաթիռի նորոգման ընթացքում անգարում, որտեղ պահվել է ինքնաթիռը, հրդեհ է բռնկվել, ինչից տուժել է նաև «Արմավիայի» ինքնաթիռը: Չեխական ընկերությունը վերանորոգել է այն և ավիաընկերությանը պայմանագրով չնախատեսված լրացուցիչ հաշիվ է ներկայացրել:
«Արմավիան» հրաժարվում է հավելյալ գումարը վճարել, քանի որ հրդեհն իրենց մեղքով չի եղել, և անհասկանալի է, թե ինչու պետք է իրենք այդ գումարը վճարեն:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը