Դեսպան Կիրակոսյանի հանդիպումը ՕՊԵԿ-ի Միջազգային զարգացման հիմնադրամի (OFID) գլխավոր տնօրենի հետ
Աշխարհ
Այսօր՝ նոյեմբերի 23-ին, Ավստրիայում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանը հանդիպել է ՕՊԵԿ-ի Միջազգային զարգացման հիմնադրամի (OFID) գլխավոր տնօրեն Սուլեյման Ալ-Հերբիշի հետ:
Ողջունելով Արման Կիրակոսյանին՝ Սուլեյման Ալ-Հերբիշին ներկայացրել է Միջազգային զարգացման հիմնադրամի նպատակներն ու գործունեության ոլորտները, անդրադարձել է Հայաստանի հետ արդեն իրականացված ծրագրերին, ինչպես նաև՝ առկա համագործակցության զարգացման հեռանկարներին:
Դեսպան Կիրակոսյանը գոհունակություն հայտնեց կազմակերպության հետ համագործակցությամբ և ընդգծեց հիմնադրամի ֆինանսավորմամբ իրականացված ծրագրերի դերն ու կարևորությունը Հայաստանի համար: ՀՀ Կառավարության անունից նա շնորհակալություն հայտնեց Սուլեյման Ալ-Հերբիշին՝ Հայաստանին ցուցաբերած աջակցության և տրամադրված վարկերի համար:
Կողմերը քննարկեցին հետագա համագործակցության հնարավոր ուղղությունները և իրենց հետաքրքրությունը հայտնեցին նոր նախաձեռնություններով հանդես գալու հարցում:


















































Ամենադիտված
4 ոչ աշխատանքային օր կլինի