Դատապարտյալը ստացավ անհրաժեշտ բուժզննում
Հասարակություն
«Գորիս» ՔԿՀ-ում իր պատիժը կրող Կարեն Ներսիսյանին (անուն-ազգանուն փոխված է) չեն թույլատրել բուժզննում և բուժսպասարկում ստանալ քրեակատարողական հիմնարկից դուրս: Ներսիսյանի մոտ վերջին շրջանում ի հայտ են եկել առողջական խնդիրներ, և քրեակատարողական հիմնարկի վարչակազմը հիմնարկից դուրս բուժզննում անցնելու նրա բոլոր դիմումները անարձագանք է թողել:
Խնդրի կապակցությամբ Կարեն Ներսիսյանը դիմեց Պաշտպանին: Պաշտպանի գրությանն ի պատասխան, Քրեակատարողական վարչության պետը հայտնեց, որ դատապարտյալ Կարեն Ներսիսյանը տեղափոխվել է Գորիսի բժշկական կենտրոն, որտեղ դատապարտյալը ստացել է համապատասխան բուժզննում, որից հետո նշանակվել է դեղորայքային բուժում:
Դատապարտյալ Կարեն Ներսիսյանը սակայն հրաժարվել է Գորիս բժշկական կենտրոնում բուժում ստանալ' հայտնելով, որ ինքը միայն ուզել է բուժզննում և ախտորոշում ստանալ ՔԿՀ-ից դուրս, իսկ բուժումը ստանալ ուզում է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿ հիմնարկում, ինչի վերաբերյալ առկա է գրառում վերջինիս բժշկական քարտում։ Ներսիսյանի հետագա բուժման կազմակերպումը գտնվում է ընթացքի մեջ և վարչության հսկողության տակ։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը