Ամերիկյան կոնգրեսականները հանդիպել են Վրաստանի ընդդիմության հետ
Վրաստան
ԱՄՆ-ի կոնգրեսի պատվիրակությունը հանդիպումներ է անցակացնում Վրաստանում։
Պատվիրակությունը ղեկավարում է հանրապետական Բիլ Շուստերը։ Առաջին բանակցությունը տեղի է ունեցել վրացական ընդիմադիրների հետ։
Հանդիպմանը ներկա են եղել «Վրացական երազանք» կուսակցության ներկայացուցիչները՝ Մանանա Կոբախիձեն և Թեդո Ջապարիձեն, և «Նոր իրավունք» կուսակցության առաջնորդ Դավիթ Գամկրելիձեն։
Ինչպես ասել է «Նոր իրավունքի» առաջնորդը՝ «հանդիպման ժամանակ քննարկվել է բոլոր կուսակցությունների հավասար իրավուքների ապահովման մասին, մենք խնդրել ենք, որպեսզի ԱՄՆ-ն ակտիվ միանա նախընտրական մոնիտորինգին և օգնություն ցուցաբերի դեմոկրատական նորմերը զարգացնելու համար»։ Հիշեցնենք, որ Կոնգրեսականների պատվիրակությունը երեկ ժամանել է Վրաստան։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)