«Չորրորդ ինքնիշխանություն». Վահե Ավետյանի մահվան մասին հայտարարել են մեկ օր ա՞նց
Հայկական Մամուլ
Զորի Բալայանն երեկ հրապարակել է «Հարսնաքարում» դաժան ծեծի ենթարկված ռազմական բժիշկ Վահե Ավետյանի մասին հիվանդանոցում արված իր գրառումները, որոնք նա արել է մինչև Ավետյանի մահանալը: Ուշագրավը, սակայն, գրառումները չեն, այլ ամսաթիվը, ըստ որի Ավետյանը մահացել է:
Իր գրառումներում Բալայանը նշել է, թե հունիսի 28-ին զանգել է բանակի գլխավոր բժշկական հաստատության պետ, փոխգնդապետ Արամ Ասատրյանին, ով իրեն պատասխանել է լռությամբ:
«Լսափողից հազիվ որսում էի խոր շնչառությունը: Վահեի սիրտը կանգ էր առել»,- գրել է Բալայանը:
Թերթը նշում է, որ ուշագրավն այն է, որ Ավետյանի մահվան լուրը պաշտոնապես տարածվել է հունիսի 29-ի երեկոյան՝ ժամը 18-ի կողմերը: Ու եթե Բալայանի գրառումները ճիշտ են, ապա թերևս հարց է առաջանում, թե ինչո՞ւ են Ավետյանի մահվան մասին հայտարարել մեկ օր անց:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ