Եվս մեկ ճանապարհ վերանորոգվել է
Հայաստան
2011 թ.-ի նոյեմբերի 22-ին շահագործման հանձնվեց ՀՀ պետական բյուջեի միջոցներով վերանանորոգված Ջաջուռ գյուղի՝ Մինաս Ավետիսյանի տուն-թանգարան տանող ավտոճանապարհը։
Վերանորոգման աշխատանքների արժեքը կազմել է շուրջ 20,3 մլն դրամ։ Պատվիրատուն ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության «Տրանսպորտի ԾԻԳ» ՊՀ-ն է, կապալառուն՝ «Էլիտ Արման Շին» ՍՊԸ-ն։ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի հրամանով՝ վերանորոգված ճանապարհահատվածի ընդունող հանձնաժողովում ընդգրկված էին նախարարության, Շիրակի մարզպետարանի, «Տրանսպորտի ԾԻԳ» ՊՀ-ի, «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ի, ՀՀ քաղաքաշինության նախարարության աշխատակազմի և Քաղաքաշինական պետական տեսչության պատասխանատու աշխատակիցներ, տեխնիկական հսկողության ներկայացուցիչն ու շահագրգիռ համայնքի ղեկավարը։


















































Ամենադիտված
4 ոչ աշխատանքային օր կլինի