«Առավոտ». «Արմավիան» հրաժարվել է «Սուխոյ» ընկերությունից ևս մեկ ինքնաթիռ ձեռք բերել
Հայկական Մամուլ
«Առավոտի» հավաստի տեղեկություններով` «Արմավիան» հրաժարվել է «Սուխոյ» ընկերության արտադրության ևս մեկ ինքնաթիռ ձեռբ բերելու մտադրությունից:
Թերթը հիշեցնում է, որ երկու ամիս առաջ Ինդոնեզիայում ցուցադրական թռիչք կատարելիս կործանվեց «Սուխոյ սուպերջեթ-100» ուղևորատար ինքնաթիռը: «Սուխոյ սուպերջեթ-100»-ը Ռուսաստանի Դաշնության արտադրության առաջին ուղևորատար օդանավն է, և, ընդ որում, այդ օդանավի առաջին գնորդը հենց ՀՀ ազգային փոխադրող «Արմավիան» էր, որը մեկ տարի առաջ գնեց «Յուրի Գագարին» անունով առաջին ինքնաթիռը: Այն ժամանակ ասվում էր, որ առաջիկայում ևս առնվազն մեկ «Սուխոյ սուպերջեթ» է Հայաստան բերվելու:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ