«Հայկական Ժամանակ». Հովհաննես Թամամյանը ազատ կարձակվի՞
Հայկական Մամուլ
Չորս տարվա ազատազրկման դատապարտված ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ Հովհաննես Թամամյանը, ըստ որոշ տեղեկությունների, հնարավոր է` ներման դիմում գրի Սերժ Սարգսյանին և ազատ արձակվի:
Այս տեղեկությունը թերթի թղթակիցը փորձել է ճշտել Թամամյանի շահերի պաշտպան Վաղինակ Գևորգյանից:
Դուք բացառո՞ւմ եք, որ առաջիկայում նման բան կարող է լինել` «Հժ»-ի հարցին Գևորգյանը պատասխանել է. «Անկեղծ ասած, նման հարց իրեն չեմ տվել, հիմա վախենամ` ես ինչ-որ կարծիք հայտնեմ ու մի տեսակ ճիշտ չստացվի»:
Իսկ հնարավո՞ր է, որ առանց ձեզ հետ համաձայնեցնելու միանգամից ներկայացնի` հարցին Գևորգյանը պատասխանել է. «Հնարավոր է, նման հարց ինձ հետ չի քննարկել, հիմա որևէ բան չեմ կարող ստույգ ասել»:
Իսկ, երբ հարցը կրկնվել է, պաշտպանը հավելել է. «Բացառում եմ, մտածում եմ, որ պետք է ինձ ասեր, քննարկեր ինձ հետ, դրա համար լուրջ չեմ համարում այդ բաները, ինքը ինձ կասեր անպայման»:
Թամամյանը մեղադրվում է պաշտոնական լիազորությունները չարաշահելու համար, որն առաջացրել է ծանր հետևանքներ: Նա անազատության մեջ է 2011 թվականի մարտի 24-ից:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ