«Հրապարակ». Իշխանությունը կաջակցի՞ Մանվել Գրիգորյանի եղբորը
Հայկական Մամուլ
Սեպտեմբերի 9-ին տեղի են ունենալու նաև Մեծամոր համայնքի քաղաքապետի ընտրությունները: Ինչպես և նախորդ անգամ, քաղաքապետի պաշտոնի հավակնորդները երկուսն են՝ գործող քաղաքապետ Ռոբերտ Գրիգորյանը և նախկին քաղաքապետ Աշոտ Գրիգորյանը:
Վերջինս Աժ պատգամավոր, ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի հարազատ եղբայրն է: Աշոտ Գրիգորյանը Մեծամորի քաղաքապետն էր մինչև 2008թ. ՏԻՄ ընտրությունները: Այն ժամանակ իշխանությունը չաջակցեց Աշոտ Գրիգորյանին, քանի որ նախագահական ընտրություններում Մանվել Գրիգորյանն անցել էր «համաժողովրդական շարժման» կողմը: Հիմա իրավիճակը մի փոքր այլ է, և դժվար է ասել, թե իրադարձություններն ինչպես կզարգանան այս անգամ:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ