«Ժողովուրդ». Բագրատաշեն համայնքում բնակչության թիվը կրճատվել է
Հայկական Մամուլ
Վրաստանի սահմանամերձ Բագրատաշեն համայնքում բնակչության թիվը կրճատվել է 200-ով, իսկ դպրոցականների թիվը նվազել է գրեթե կիսով չափ: Համայնքապետ Արկադի Մակյանը «Ժողովուրդ»-ին հայտնել է, որ 2000-ին գյուղում բնակվել է 3500 մարդ, իսկ այժմ բնակչության թիվը 3300 է:
Վերջին 12 տարում համայնքի դպրոցականների թիվը նվազել է 102 աշակերտով: Այժմ համայնքի 2 դպրոցներում սովորում է շուրջ 395 սան նախկին 497-ի փոխարեն: Հարցին, թե ինչ առաջընթաց կա համայնքում, Մակյանը պատասխանել է. «Ինչպես բոլոր գյուղերում, բնակչությունն արտագաղթում է: Խայտառակություն է, այս տարի արդեն 80-90 ջահել գնացել են արտագնա աշխատանքի, իսկ երեք ընտանիք տեղափոխվել են այլ երկիր՝ մշտական բնակության»:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ