«Ժողովուրդ». Մհեր Սեդրակյանը ձեռնամուխ է եղել ոչ թե օրենսդիր աշխատանքին, այլ իր աշխատասենյակի վերանորոգմանը
Հայկական Մամուլ
ՀՀԿ-ական Մհեր Սեդրակյանը՝ Թոխմախի Մհերը, պատգամավոր դառնալուց հետո ձեռնամուխ է եղել ոչ թե օրենսդիր աշխատանքին, այլ իր աշխատասենյակի վերանորոգմանը: Նա աշխատասենյակի պատուհանները փոխել է եվրոպատուհաններով՝ առանց որևէ մեկի համաձայնությունը ստանալու:
Բանն այն է, որ ԱԺ բոլոր պատուհանները միատեսակ փայտից են, և արգելված է դրանք փոխելը՝ շենքի ընդհանուր տեսքը պահպանելու համար: Բայց Սեդրակյանին ԱԺ հին ոճը դուր չի գալիս: Սա դեռ ամենը չէ: Սեդրակյանը որոշել է ընդլայնել իր աշխատասենյակը հարևան պատգամավորների հաշվին:
Արդյունքում քանդել է ՕԵԿ-ական պատգամավորներից մեկի սենյակի կեսը, որպեսզի ընդունարան ունենա՝ իր քարտուղարուհիներով: Ինչպես պնդում են «Ժողովուրդ»-ի աղբյուրները, Սեդրակյանի արածը զայրացրել է ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանին, որը կատարվածի մասին Հովիկ Աբրահամյանին է դժգոհել: Մեկնաբանությունների համար թերթը զանգահարել է Սեդրակյանին, սակայն նրա փոխարեն պատասխանել է օգնականը՝ ասելով որ պատգամավորը ՀՀ-ում չէ:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ