Թմրանյութ տեղափոխող օդանավը վթարի է ենթարկվել Հոնդուրսաում
Աշխարհ
Նարկոմաֆիային պատկանող օդանավը, որը թմրանյութ տեղափոխելիս է եղել, վթարի է ենթարկվել Հոնդուրասում։ Օդանավում հայտանաբերվել է մոտ 1 տոննա կոկաին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
Ըստ տեղի իշխանությունների, օդաչուն չի կարողացել վայրէջք կատարել, և օդանավը բախվել է գետնին։ Երկու բրազիլացի օդաչուներից մեկը ծանր վիրավորվել է, մյուսը՝ մահացել։
Նախանական տվյալներով, օդանավը թռչելիս է եղել Կոլումբիայից։ Մինչդեռ այն գրանցված է եղել ԱՄՆ–ում։ Սովորաբար, նման թռիչքների հիմնական նպատակը ԱՄՆ–ի համար դիտվում է որպես Հարավային Ամերիկայից Կենտրոնական Ամերիկայի հանրապետություն թմրանյութ տեղափոխող տարանցիկ ճանապարհ։
Հիշեցնենք, որ մայիսի կեսերին մեքսիկական նարկոմաֆիային պատկանող Cessna փոքր օդանավը վթարի էր ենթարկվել Էկվադորում, իսկ օդանավում հայտնաբերվել էր մոտ 1.5 միլիոն դոլար։
Մեքսիկական և հարավամերիկյան նարկոմաֆիաները ԱՄՆ թմրանյութեր տեղափոխող ամենահայտնի խմբավորումներն են, որոնք իրենց նպատակին հասնելու համար օգտագործում են բոլոր հնարավոր և անհնարին ճանապարահները։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ